Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

Ամին Բասսեմը՝ Սևանա լիճ 2017 մրցաշարի հաղթող

2017-07-22

Հուլիսի 22-ին  տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը,  Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը,  ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը և մի շարք պատվավոր հյուրեր:

 

Փակման արարողության ժամանակ մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը ամփոփեց մրցաշարի արդյունքները, իսկ Սմբատ Լպուտյանը և Կարեն Բոթոյանը պարգևատրեցին հաղթողներին: «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ամին Բասսեմը, ով 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր: 2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Մարտին Կրավցիվը, իսկ Թամիր Նաբաթին եզրափակեց լավագույն եռյակը: Լեհաստանը ներկայացնեղ Դարիուշ Շվարցը և մեր մասնակիցներից լավագույն արդյունք ցույց տված Մանուէլ Պետրոսյանը, վաստակելով 5-ական միավորով, կիսեցին 4-5-րդ հորիզոնականներըը: Պետրոսյանը լրացրեց գրոսմայստերի նորմա, որն արդեն թվով երրորդն էր Մանուէլի համար: ՖԻԴԵ-ի հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում նրան պաշտոնապես կշնորհվի կոչումը:

 




Developed by LAB64 LLC