Մասնակիցներ
ՄԳ Բասսեմ Ամին
Ծննդյան ամսաթիվը` 9 սեպտեմբերի, 1988թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2672
Մինչև 10, 12, 14 (կրկնակի) և 20 (եռակի) տարեկան արաբ պատանիների չեմպիոն:
2004, 2005թթ.՝ Աֆրիկայի Մ20 տ. պատանիների առաջնության հաղթող:
2005, 2006, 2013թթ.՝ արաբ տղամարդկանց առաջնության չեմպիոն:
Աշխարհի Մ18 (2006թ.) և Մ20 (2008թ.) տ. պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր:
2007թ.՝ «Աբու-Դաբի» միջազգային գրոսմայստերական մրցաշարի հաղթող:
2009, 2013, 2015թթ.՝ Աֆրիկայի տղամարդկանց առաջնության հաղթող:
2014թ.՝ Միջերկրածովյան երկրների շախմատի առաջնության 1-ին մրցանակակիր:
2015, 2016թթ.՝ Արաբական ակումբային առաջնության ոսկե մեդալակիր:
ՄԳ Իգոր Կովալենկո
Ծննդյան ամսաթիվը` 29 դեկտեմբերի, 1988թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2659
2010թ.՝ Բոնդարևսկու հուշամրցաշարի հաղթող:
2013թ.՝ Վարոնեժի 17-րդ շախմատային ֆեստիվալի, Լ.Պոլուգաևսկու հուշամրցաշարի և Նեժմետդինովի գավաթի 35-րդ խաղարկության հաղթող:
2013 և 2014թթ.՝ Լատվիայի չեմպիոն:
2014 և 2015թթ.՝ Բալթյան երկրների գավաթի հաղթող:
2015թ.՝ Զալակարոս, Յասի, Ալբենա բաց մրցաշարերի և Նայդորֆի հուշամրցաշարի հաղթող:
2016թ.՝ Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև Պ.Կերեսի հուշամրցաշարի և Օսլո Օփենի 1-ին մրցանակակիր:
ՄԳ Մարտին Կրավցիվ
Ծննդյան ամսաթիվը` 26 նոյեմբերի, 1990թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2657
Մ 10տ. (2000թ.), Մ 14տ. (2004թ.) և Մ 20տ. (2008թ.) Ուկրաինայի պատանիների առաջնության եռակի չեմպիոն:
2006թ.՝ Ուկրաինայի թիմի կազմում Աշխարհի Մ16 տ. օլիմպիադայի հաղթող:
2007թ.՝ Եվրոպայի մինչև 16 տ. առաջնության երկրորդ մրցանակակիր:
2008թ.՝ Համաշխարհային մտավոր խաղերի բլից մրցաշարի ոսկե մեդալակիր:
2011թ.՝ ք. Չեննայում անցկացվող գրոսմայստերական բաց մրցաշարի հաղթող:
2013թ.՝ 1-ին տեղ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում:
2014թ.՝ Միխայիլ Վասիլիշինի հուշամրցաշարի հաղթող:
2015թ.՝ Մումբայում «Քաղաքապետի գավաթ» շախմատի միջազգային 8-րդ բաց մրցաշարի հաղթող և Ուկրաինայի առաջնության 2-րդ մրցանակակիր:
2016թ.՝ Ռիգալի տեխնիկական համալսարանի բաց մացաշարի և Կապ դ’Ագդ 14-րդ բաց մացաշարի 1-ին մրցանակակիր:
2016թ.՝ որպես ուկրաինական թիմի մարզիչ՝ դարձել է 42-րդ շախմատի օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
ՄԳ Տամիր Նաբատի
Ծննդյան ամսաթիվը` 4 մայիսի, 1991թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2650
2010թ.՝ Ալբենայում կայացած շախմատի միջազգային ֆեստիվալի 1-ին մրցանակակիր:
2012թ.՝ կիսել է 1-ին տեղը Ալբենա Օփենում:
2012թ.՝ «Belgrade Trophy» միջազգային մրցաշարի և Պարդուբիցե Օփենի հաղթող:
2013թ.՝ Կավալա Օփեն մրցաշարի 1-ին մրցանակակիր:
2013, 2016թթ.՝ Իսրայելի շախմատի առաջնության չեմպիոն:
ՄԳ Դարիուշ Սվիերչ
Ծննդյան ամսաթիվը` 31 մայիսի, 1994թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2637
Մ10 տ. (2002թ.), Մ12 տ. (2005, 2006թթ.) և Մ14 տ. (2007թ.) Լեհաստանի պատանիների առաջնության քառակի չեմպիոն:
2004թ.՝ կիսել է առաջին տեղը Եվրոպայի Մ10 տ. առաջնությունում:
2007թ.՝ Եվրոպական միության Մ14 տարեկանների չեմպիոն:
2011թ.՝ Աշխարհի պատանիների առաջնության հաղթող:
2011թ.՝ կիսել է 1-ին տեղը Նայդորֆի միջազգային ֆեստիվալի Ա մրցաշարում:
2012թ.՝ Աշխարհի Մ18 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:
2016թ.՝ «Millionaire» շախմատի 3-րդ բաց մրցաշարի 1-ին մրցանակակիր:
ՄԳ Սամվել Տեր-Սահակյան
Ծննդյան ամսաթիվը` 19 սեպտեմբերի, 1993թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2605
2003թ.` Եվրոպայի մինչև 10տ. պատանիների առաջնության չեմպիոն:
2009թ.` Եվրոպայի մինչև 18տ. պատանիների առաջնության չեմպիոն:
2010թ.` Եվրոպայի և աշխարհի պատանիների առաջնության փոխչեմպիոն:
2011թ.` Աշխարհի մինչև 18տ. պատանիների առաջնության հաղթող:
2013թ.` Հայաստանի տղամարդկանց 74-րդ առաջնության բրոնզե մեդալակիր:
2015թ.` «Սևանա լիճ» միջազգային մրցաշարում կիսել է 3-րդ տեղը:
2015թ.` Մոսկովյան օփենի ուսանողական մրցաշարի հաղթող:
2017թ.` Մակեդոնիայի «Կարպոս Օփեն-2017» միջազգային մրցաշարի հաղթող։
ՄԳ Հովհաննես Գաբուզյան
Ծննդյան ամսաթիվը` 19 մայիսի, 1995թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2569
2010թ.` Համաշխարհային պատանեկան օլիմպիադայի ոսկե մեդալակիր:
2012թ.` Եվրոպայի մինչև 16 տ., ապա մինչև 18 տ. փոխչեմպիոն, ինչպես նաև Աշխարհի մինչև 18 տ. առաջնության բրոնզե մեդալակիր:
2013թ.` Եվրոպայի մինչև 18տ. առաջնության 2-րդ մրցանակակիր:
2014թ` Հայաստանի արագ շախմատի առաջնության և Բուլղարայի «Վառնա Օփեն»-ի ոսկե մեդալակիր:
2016թ.` Աշխարհի համալսարանական 14-րդ առաջնության հաղթող:
2017թ.՝ Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնության հաղթող:
ՄՎ Մանուել Պետրոսյան
Ծննդյան ամսաթիվը` 15 մայիսի, 1998թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2553
Հայաստանի պատանեկան առաջնությունների հնգակի չեմպիոն:
2013թ.` Բրազիլիայում անցկացված դպրոցականների համաշխարհային գիմնազիադայի չեմպիոն:
2015թ.՝ Եվրոպայի մինչև 18 տ. պատանիների առաջնության փոխչեմպիոն:
2015թ.՝ Եվրոպայի ուսանողական խաղերում թիմային հաշվարկով 2-րդ մրցանակակիր:
2016թ.՝ Աշխարհի մինչև 18 տ. պատանիների առաջնության չեմպիոն:
2016թ.՝ Եվրոպայի մինչև 18 տ. պատանիների առաջնության չեմպիոն:
ՄՎ Հայկ Մ. Մարտիրոսյան
Ծննդյան ամսաթիվը` 14 հոլիսի, 2000թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2544
2011, 2012թթ.՝ Եվրոպայի մինչև 12 տ. պատանիների առաջնության չեմպիոն:
2016թ.՝ Աշխարհի մինչև 16 տ. պատանիների օլիմպիադայի 3-րդ մրցանակակիր:
2016թ.՝ Աշխարհի մինչև 16 տ. պատանիների առաջնության չեմպիոն:
2017թ.՝ 3-րդ տեղ Հայաստանի տղամարդկանց 77-րդ առաջնությունում:
2017թ․՝ Եվրոպայի անհատական առաջնության մինչև 18 տ․ մասնակիցների մեջ լավագույն արդյունք։
2017թ․՝ Կարեն Ասրյանի 10-րդ միջազգային հուշամրցաշարի հաղթող։
ՄՎ Տիգրան Կ․ Հարությունյան
Ծննդյան ամսաթիվը` 15 հունվարի, 1997թ.
Ընթացիկ վարկանիշը՝ 2517
2011թ․՝ Հայաստանի պատանիների թիմի կազմում մինչև 16 տ. Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, ինչպես նաև Դվորկովիչի գավաթի առաջին մրցանակակիր։
2012թ․՝ Աշխարհի և Եվրոպայի մինչև 16 տ. պատանիների առաջնության 4-րդ մրցանակակիր։
2013թ․՝ Եվրոպայի մինչև 16 տ. պատանիների առաջնության 5-րդ տեղ։
2014թ․՝ Եվրոպայի մինչև 18 տ. պատանիների առաջնության 5-րդ և Աշխարհի մինչև 18 տ. պատանիների առաջնության 6-րդ մրցանակակիր։
2014թ․՝ Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի բորնզե մեդալակիր։
2014թ․՝ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի հաղթող։
2015թ․՝ Նոնա Գափրինդաշվիլիի անվան գավաթի հաղթող։
Վարկանիշները՝ 2017թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ։