5 ոչ-ոքի 5 –րդ տուրում
2017-07-18Սևանա լիճ 2017 մրցաշարը հատեց հասարակածը. կայացան 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի 5-րդ տուրը ստացվեց խաղաղ. բոլոր 5 պարտիաներնե ավարվեցին ոչ-ոքի արդյունքով: Ի տարբերություն նախորդ տուրերի, որոնցում որոշ պարտիաներ տևում էին 5 ժամ և ավել, և որոշ դեպքերում կողմերը կատարում էին 100 քայլից ավել, այս տուրի ամենաերկար պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը, գրանցվեց ընդամենը 44 քայլ: Մրցաշարի երկու առաջատարներից Մարտին Կրավցիվը հաշտություն կնքեց Թամիր Նաբաթիի հետ, իսկ մյուս առաջատար Բասսեմը ոչ-ոքի խաղաց Տիգրան Հարությունյանի հետ: Մեր մասնակիցներից լավագույն արդյունք ունեցող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Դարիուշ Շվարցի հետ, իսկ մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից Հայկ Մարտիրոսյանը խաղաղությամբ բաժանվեց Իգոր Կովալենկոյից: