Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

Բացման արարողություն

2017-07-13

Այսօր` հուլիսի 13-ին, քաղաք Սևանում տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը,  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը, մի շարք պատվավոր հյուրեր և բազում շախմատասերներ։

Ցուցադրվեց մրցաշարի 11-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմը, այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Ս. Լպուտյանը և Կ. Բոթոյանը։ Բացման հանդիսության ամենասպասված և ուշագրավ պահը վիճակահանության արարողությունն էր, որն օգնեց իրականացնել երիտասարդ ու տաղանդավոր իլյուզիանիստ Նահապետ Արշակյանը։ Վերջինիս դիտարժան հնարքների միջոցով պարզ դարձան առաջիկա ինը օրերի ընթացքում մրցող զույգերը, որոնց առաջին հանդիպումները կկայանան վաղը՝ հուլիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին:

 

 

 

Ամբողջական ֆոտոշարքը դիտեք այստեղ:




Developed by LAB64 LLC