ChessAcademy.am

5-րդ տուրի արդյունքներ

2016-07-23

Երեկ տեղի ունեցան Սևանա լիճ 2016 մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Այս տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի երկու առաջատարներից մեկը` Սամվել Տեր-Սահակյանը և Սամուել Սևյանը: Մրցաշարի դեռևս ամենաերկար` 103 քայլ տևած պարտիայում ուժեղ գտնվեց Սևյանը: Այս տուրում պարտություն կրեց նաև մրցաշարի մյուս առաջատար Դուդա Յան-Քշիշտոֆը. նրա մրցակիցն էր Արման Փաշիկյանը, ով մինչ երեկվա տուրը եզրափակում էր մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ հաղթանակ տոնեց Վլադիսլավ Արտեմևը: Ռոբերտ Հովհաննիսյան-Վիդիթ Սանթոշ Գուջրաթի և Վլադիմիր Օնիշչուկ-Դավիդ Անտոն Գուիջարո պարտիաներում կողմերի ուժերը հավասար էին, և պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքիով:

Այսպիսով 5-րդ տուրից հետո մրցաշարն առաջին անգամ ունեցավ միանձնյա առաջատար. աղյուսակը գլխավորում է Սամուել Սևյանը, ով իր ակտիվում գրանցել է 3,5 միավոր:




Developed by 5165m Studio