Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

3-րդ տուրի արդյունքներ

2016-07-20

Այսօր` հուլիսի 20-ին, տեղի ունեցան «Սևանա լիճ 2016» մրցաշարի երրորդ խաղափուլի հանդիպումները: Ինչպես և նախորդ երկու տուրերում, այս տուրում ևս 5 պարտիաներից երեքն ավարտվեցին կողմերից մեկի հաղթանակով: Այս տուրում իրենց առաջին հաղթանակները տոնեցին Հովհաննես Գաբուզյանը, Անտոն Դավիդ Գուիջարոն և Ռոբերտ Հովհաննիսյանը: Գաբուզյանը հաղթեց մրցաշարի առաջատարներից Սամուել Սևյանին և իր ակտիվում գրանցեց մեկ միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանից 40 քայլ պահանջվեց Վլադիմիր Օնիշչուկի նկատմամբ հաղթանակ գրանցելու համար: Տուրում ամենաերկար տևողությամբ պարտիան Փաշիկյան-Գուիջարո մրցախաղն էր, որում իսպանացի գրոսմայստերն ուժեղ գտնվեց Փաշիկյանից: Մրցաշարի չորս առաջատարները մրցում էին միմյանց դեմ. առաջին զույգը կազմել էին Տեր-Սահակյանը և Յան-Քշիշտոֆը: Պարտիան ունեցավ հավասար ընթացք և ավարտվեց տրամաբանական ոչ-ոքիով: Մյուս զույգը Արտեմև-Սանթոշ Գուջրաթին էր. պարտիայում սևերով խաղացող Գուջրաթին ուներ որոշակի առավելություն, որը, սակայն, բավարար չեղավ հաղթանակի հասնելու համար:

Երեք տուրերի արդյունքում 4 շախմատիստ` Սամվել Տեր-Սահակյանը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Վլադիսլավ Արտեմևը և Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 




Developed by LAB64 LLC