Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

Բացման արարողություն

2016-07-17

Այսօր` հուլիսի 17-ին, Մարտունի քաղաքի Մշակույթի պալատում կայացավ «Սևանա լիճ 2016» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը և Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Նրանք բոլոր մասնակիցներին մաղթեցին հաջողություն և արդար մրցակցություն` հույս հայտնելով ականատեսը դառնալու փայլուն ու դիտարժան խաղի: 

Այնուհետև ցուցադրվեցին մրցաշարի 10-ամյա պատմությունը և բոլոր տասը մասնակիցներին ներկայացնող տեսաֆիլմեր, որոնց ապա հաջորդեց միմ շոու, որը կոչ էր անում բոլորին ապրել խաղաղ ու արդար մոլորակում: Շոուից անմիջապես հետո տեղի ունեցավ վիճակահանության արարողությունը, որի արդյունքում էլ պարզ դարձան մրցող զույգերը:

«Սևանա լիճ 2016» միջազգային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները կկայանան վաղը՝ հուլիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին:

 




Developed by LAB64 LLC