Sevan, Armenia
13 - 23 July
2017
«Սևանա լիճ 2015». փակման արարողություն
2015-07-22Ավարտվեց ք. Մարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» միջազգային մրցաշարը:
Հետաքրքրաշարժ և դիտարժան պայքարով լեցուն ինը օրերի արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչվեց Լեհաստանի ներկայացուցիչ Յան Քշիշտոֆ Դուդան, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: 5.5 միավորով 2-րդ մրցանակին արժանացավ իսպանացի Դավիդ Անտոն Գուիջարոն: Վիդիթ Սանտոշ Գուջրաթին /Հնդկաստան/, Սամվել Տեր-Սահակյանը /Հայաստան/ և Վլադիսլավ Արտեմևը /Ռուսաստան/ հավասար 5-ական միավորով կիսեցին 3-5-րդ տեղերը:
Մատունու քաղաքապետարանը բոլոր մասնակիցներին պարգևատրեց մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով, իսկ Հայաստանի շախմատի ակադեմիան և Գեղարքունիքի մարզպետարանը համապատասխանաբար պարգևատրեցի առաջին չորս և երեք մրցանակակիրներին:
Մրցաշարի փակման արարողությունը շարունակվեց տոնական ընթրիքով: