Sevan, Armenia
13 - 23 July
2017
Երեք շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը
2017-07-20Տեղի ունեցան Սևանա լիճ 2017 մրցաշարի 7-րդ տուրի պարտիաները: Տուրի 5 պարտիաներից չորսն ունեցան հաղթական ավարտ: Միակ ոչ-ոքին գրանցվեց մրցաշարի առաջատար Ամին Բասսեմի պարտիայում. Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստերը 50-րդ քայլում հաշտություն կնքեց Հովհաննես Գաբուզյանի հետ: 7-րդ տուրում Տիգրան Հարությունյանի և Դարիուշ Շվարցի նկատմամբ կարևոր հաղթանակներ տոնեցին Թամիր Նաբաթին և Մարտին Կրավցիվը. վերջիններս միավորներով հավասարվեցին Բասսեմին: Տուրը հաղթական էր նաև Մանուէլ Պետրոսյանի և Իգոր Կովալենկայի համար:
Սևանա լիճ 2017 մրցաշարի 7-րդ տուրի պարտիաներին հետևում էր Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Կարեն Բոթոյանը: