Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

Ամին Բասսեմը կրկին սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը

2017-07-19

Սևանում կայացավ Սևանա լիճ 2017 մրցաշարի 6-րդ տուրը: Այս տուրում Մանուէլ Պետրոսյանի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Ամին Բասսեմը: Հաղթանակի շնորհիվ Բասսեմը կրկին սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իգոր Կովալենկոյի նկատմամբ հաղթանակին շատ մոտ էր նաև Մարտին Կրավցիվը, սակայն, ունենալով մեծ առավելություն, ժամանակի սղության պատճառով չկարողացավ գտնել հաղթանակի ուղին, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Թամիր Նաբաթի - Սամվել Տեր-Սահակյան պարտիայում առաջին հաղթանակին շատ մոտ էր մեր շախմատիստը, սակայն նա չօգտագործեց մեծ առավելությունը և արդյունքում նույնիսկ պարտվեց: Տուրում հաղթական ստացվեց նաև Դարիուշ Շվարց – Հայկ Մարտիրոսյան պարտիան. լեհ շախմատիստից հաղթանակի հասնելու համար պահանջվեց 41 քայլ, իսկ Հովհաննես Գաբուզյան – Տիգրան Հարությունյան պարտիան ավարտվեց հաշտությամբ:




Developed by LAB64 LLC