Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

«Սևանա լիճ 2015» շախմատի միջազգային մրցաշար

2015-05-28

Ս/թ. հուլիսի 11-21-ը քաղաք Մարտունիում Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպում է ամենամյա «Սևանա լիճ 2015» շախմատի միջազգային  մրցաշարը: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային այս մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ արտերկրից և Հայաստանից:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս/թ. հուլիսի 11-ին, ժամը 16:00-ին Մարտունի քաղաքի Մշակույթի պալատում:

Խաղերը կընթանան յուրաքանչյուր օր ժամը 15:00-ին: Բոլոր շախմատասերները խաղերի ուղիղ հեռարձակմանը կարող են հետևել մրցաշարի պաշտոնական կայքէջում:

Մրցաշարի մասնակիցների ցանկը հետևյալն է.

N Անուն, ազգանուն Կոչում Ֆեդերացիա Վրկ. Ծննդ. տարեթիվ
1 Վլադիսլավ Արտեմև ՄԳ Ռուսաստան 2660 1998
2 Վիդիթ Սանտոշ Գուջրաթի ՄԳ Հնդկաստան 2643 1994
3 Յան Քշիշտոֆ Դուդա ՄԳ Լեհաստան 2632 1998
4 Տիգրան Լ. Պետրոսյան ՄԳ Հայաստան 2630 1984
5 Դավիդ Անտոն Գուիջարո ՄԳ Իսպանիա 2626 1995
6  Սալեմ Ա.Ռ. Սալեհ ՄԳ ԱՄԷ 2615 1993
7 Ռոբերտ Հովհաննիսյան ՄԳ Հայաստան 2611 1991
8 Սամվել Տեր-Սահակյան ՄԳ Հայաստան 2593 1993
9 Հովհաննես Գաբուզյան ՄԳ Հայաստան 2589 1995
10 Սամուել Սևյան ՄԳ ԱՄՆ 2578 2000



Developed by LAB64 LLC