
Sevan, Armenia
13 - 23 July
2017


Առաջատարի փոփոխություն մրցաշարում
2017-07-16
Կայացան «Սևանա լիճ 2017» մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատար Ամին Բասսեմը և Ուկրաինան ներկայացնող Մարտին Կրավցիվը: Ուկրաինացի գրոսմայստերից ընդամենը մեկ ժամ պահանջվեց հաղթանակի հասնելու համար: Հաղթանակի շնորհիվ Կրավցիվը կես միավորով առաջ անցավ Բասսեմից և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: 3-րդ տուրում առաջին հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը. նրա մրցակիցն էր Հայկ Մարտիրոսյանը: Կովալենկո – Պետրոսյան, Տեր-Սահակյան – Հարությունյան և Նաբաթի – Շվարց պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ: