Sevan, Armenia
13 - 23 July
2017
ChessAcademy.am

7-րդ տուրի արդյունքներ

2016-07-25

Երեկ տեղի ունեցան Սևանա լիճ 2016 մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները, որում մինչ այդ մրցաշարային աղյուսակը եզրափակող Վլադիմիր Օնիշչուկը գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց մրցաշարի առաջատարներից մեկի` Դուդա Յան-Քշիշտոֆի նկատմամբ: Տուրը հաղթական էր նաև Ռոբերտ Հովհաննիսյանի համար, ով հաղթեց Հովհաննես Գաբուզյանին: Տուրի մյուս երեք հանդիպումները, որոնցում միմյանց դեմ մրցում էին Վլադիսլավ Արտեմև-Սամուել Սևյան, Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան և Դավիդ Անտոն Գուիջառո-Վիդիթ Սանթոշ Գուջրաթի զույգերը, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով խաղացված 7 տուրերից հետո մրցաշարում երկիշխանություն է. 4.5-ական միավոր վաստակած Վիդիթ Սանթոշ Գուջրաթին և Սամուել Սևյանը գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հատկանշական է, որ 8-րդ տուրում մրցաշարի երկու առաջտարները մրցելու են միմյանց դեմ:




Developed by LAB64 LLC