Sevan, Armenia
13 - 23 July
2017
6-րդ տուրի արդյունքներ
2016-07-24Առաջին անգամ մրցաշարում տուրում ոչ-ոքիների քանակը ավելին էր քան արդյունավետ պարտիաներինը: Այս տուրում Դավիդ Անտոն Գուիջարոյի հետ պարտիան ոչ-ոքիով ավարտեց մրցաշարի միանձնյա առաջատար Սամուել Սևյանը: Ոչ-ոքիով ավարտվեցին նաև Հովհաննես Գաբուզյան-Արման Փաշիկյան և Սամվել Տեր-Սահակյան-Վլադիսլավ Արտեմև զույգերի պարտիաները:
Առաջատարի ոչ-ոքիից օգտվեցին Դուդա Յան-Քշիշտոֆը և Վիդիթ Սանթոշ Գուջրաթին: Դուդայից 25 քայլ պահանջվեց, որպեսզի նա հաղթի Ռոբերտ Հովհաննիսյանին, իսկ Վիդիթ Գուջրաթին տուրի ամենաերկար տևած պարտիայում հաղթեց Վլադիմիր Օնիշչուկին:
Վեղերորդ տուրից հետո 3 շախմատիստ` Սամուել Սևյանը, Դուդա Յան-Քշիշտոֆը և Վիդիթ Սանտոշ Գուջրաթին, վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: