Գրանցում

 Գևորգ Մուրադյանը ծնվել է 1990 թվականի հուլիսի 21-ին Արմավիր քաղաքում։ 2007թ ավարտել է Արմավիրի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2008թ ընդունեվել է Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժինը, այնուհետև ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զորամասերում զինվորական ծառայությունն անցնելուց հետո ուսումը շարունակել է Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության բաժնում։ Շախմատային գիտելիքները ստացել է Արմավիրի շախմատի դպրոցում։ 

Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։ 

Շախմատային հաջողություններ

  • 1998-2004թթ մասնակցել և հաղթել է բազմաթիվ մրցաշարեր 
  • 1999-2002թթ մասնակցել է ՀՀ պատանիների եզրափակիչ մրցաշարերին
  • 2003թ եղել է Արմավիր քաղաքի առաջնության հաղթող
  • 2004թ Շախմատի ակադեմիայի Արմավիր մասնաճյուղի հաղթող

Աշխատանքային գործունեություն

  • 2011թ մինչ այսօր մասնակցել է բազմաթիվ մանկավարժական, հոգեբանական, մարզչական և մրցավարական սեմինար-թրեյնինգների, ունի ուսուցչական, մարզչական և մրացավարական որակավորումներ
  • 2012թ մինչ այսօր մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի՝ որպես գլխավոր մրցավար և մրցավար, ունի շախմատի հանրապետական մրցավարի կոչում
  • 2011-2021թթ աշխատել է Շախմատի ակադեմիայի Բաղրամյանի մասնաճյուղում՝ որպես մարզիչ
  • 2012-2014թթ աշխատել է Հայաստանի մանուկներ հիմնադրամում՝ որպես շախմատի մարզիչ
  • 2013-2015թթ աշխատել է Քարակերտի թիվ 1 միջն․ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ
  • 2014թ մինչ այսօր աշխատում է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալրիում՝ որպես շախմատի ուսուցիչ
  • 2015-2022թթ աշխատել է Երևանի Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես շախմատի մարզիչ
  • 2021թ մինչ այսօր աշխատում է «IQ Center» ուսումնական կենտրոններում՝ որպես շախմատի մարզիչ
  • 2022թ աշխատում է Հայստանի շախմատի ակադեմիայում՝ որպես շախմատի մարզիչ


 

 




Developed by LAB64 LLC